Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիրքապահների շրջանում նկատվում է վիրուսային հիվանդությունների սրացում». Նարինե Կիրակոսյան

11:48, երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
«Դիրքապահների շրջանում նկատվում է վիրուսային հիվանդությունների սրացում». Նարինե Կիրակոսյան

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությո՛ւն, Անահիտ Ավանեսյա՛ն, Գայանե Սահակյա՛ն, զինվորականները հայտնում են, որ հատկապես դիրքապահների շրջանում նկատվում է վիրուսային հիվանդությունների սրացում։ Նրանցից մի քանիսը խնդրեցին ձեզ հղել հարց, թե ինչո՞ւ բանակում COVID-19 ի ու սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ չեք անում։ Էս նույն իրավիճակը պատերազմի ժամանակ եմ նկատել և հրապարակավ եմ հարցս ուղղում, որ իմ լրագրող ընկերներն էլ տեսնեն ձեր պատասխանը»։

2644 | 0
Facebook