Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին». Ա. Ղազինյան

14:48, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
«Ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին». Ա. Ղազինյան

«Իշխանությունը բարոյական ոչ մի իրավունք չունի ընդդիմությանը պարտադրելու վարքագիծ, իրավունք չունի ասելու՝ այս թեկնածուին սիրում ենք, այն թեկնածուին՝ չենք սիրում: Իրենք պատավոր են հարգել ընդդիմության դիրքորոշումն ու կատարել քվեարկություն: Երկրորդ, հրաժարվել, փոխել թեկնածուին, նշանակում է դիրքը հանձնել իշխանությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ով այսօր 5-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին՝ փոխել թեկնածուին ու նախագահի տեղակալի կարգավիճակը հանձնել իշխանությանը»,- հավելեց Ղազինյանը:

3127 | 3
Facebook