Խնդրում ենք սպասել...

Համացանց

«1 տարի առաջ Ստեփանակերտի ապաստարանում ծնված երեխան է՝ Արևիկը». Սևադա Հակոբյան

01:06, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
«1 տարի առաջ Ստեփանակերտի ապաստարանում ծնված երեխան է՝ Արևիկը». Սևադա Հակոբյան

Բժիշկ Սևադա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Ահա այս հրաշք աղջիկն է՝ Արևիկը, որ ծնվեց այստեղ: Նա մեկ շաբաթից կդառնա 1 տարեկան: Ծնվեց արկերի պայթյունի տակ և նոր կյանքի ու հույսի սկիզբ դրեց: Աստված պահապան ու զորավիգ»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին բժիշկը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ապաստարանում ծննդաբերության լուսանկարը՝ գրելով․ «Կյանքը շարունակվում է: Կինը ծննդաբերել է Ստեփանակերտի ապաստարանում»։

Աղբյուրը` Սևադա Հակոբյան
32947 | 1
Facebook