Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարեցվել են»․ Մարության

11:36, երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Երևանի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարեցվել են»․ Մարության

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել»,- այսօր Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Իմ քայլի» կողմից խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ խմբակցության քարտուղար է ընտրվել Լևոն Հովհաննիսյանը»,- նշեց նա։

Մարությանը նաև հայտնեց, որԵրևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիզորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Տիգրան Խաչատրյանին։

5797 | 0
Facebook