Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին». Ա. Ղազինյան

13:30, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին». Ա. Ղազինյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցն է:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախորդ շաբաթ երկրորդ անգամ չէր ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կներկայացնի կամ հերթական թեկնածուին, կամ նոր թեկնածուին»։

Այսօր՝ երրորդ անգամ ևս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Ղազինյանի թեկնածությունը: «Այս պաշտոնը ՀՀ պատմության մեջ երբեք այսքան կարևորություն չի ունեցել, թե ինչով է պայմանավորված հարցի այս աստիճան սրումն ու քաղաքականացումը, դա պայմանավորված է իմ անձով, ու հնարավոր բոլոր միջոցներով փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին»,- ասաց Ղազինյանը:

ՔՊ-ականները Արթուր Ղազինյանին առաջարկեցին ինքնաբացարկ ներկայացնել. Ղազինյանը պնդեց՝ չի՛ լքի խրամատը:

ԱԺ հանձնաժողովի նիստը
2690 | 0
Facebook