Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին մտադիր է Բայդենի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցը

15:24, չորեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2021 թ.
Զելենսկին մտադիր է Բայդենի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցը

Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ այսօր կայանալիք հանդիպումն սկսել Դոնբասի և Ղրիմի թեմաների քննարկմամբ։ Suspline պարբերականին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն նաև ներդրումների վերաբերյալ հարցը։ Նշվում է նաև, որ քննարկվող թեմաների թվում կլինի «Հյուսիսային հոսք 2» գազատարի թեման։ Ուկրաինայի առաջնորդը հայտնել է նաև ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ ներկայացնելու մասին։

4964 | 0
Facebook