Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ում է հակացուցված ձմերուկ ուտելը

23:48, կիրակի, 29 օգոստոսի, 2021 թ.
Ում է հակացուցված ձմերուկ ուտելը

Բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Քսենյա Սելեզնյովան պարզաբանել է, թե որ հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում ձմերուկ ուտել և ինչ կանոններ պետք է պահպանվեն դրա օգտագործման ժամանակ:
     Russia Today-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ ձմերուկ խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց՝ հատապտղում շաքարի բարձր պարունակության պատճառով:
     «Խորհուրդ ենք տալիս կիլոգրամներով չուտել, հատկապես նրանց, ովքեր քաշ հավաքելու հակվածություն, շաքարային դիաբետ ունեն, քանի որ, այնուամենայնիվ, հատապտուղը շաքար է պարունակում՝ թեկուզ բնական, բայց, այնուամենայնիվ»,- հայտարարել է Սելեզնյովան:
     Բժիշկը խորհուրդ է տվել ձմերուկ ուտել օրվա առաջին կեսին, որպեսզի քնելուց առաջ միզարտադրող համակարգի վրա լուրջ ծանրաբեռնվածություն չառաջանա։

14295 | 0
Facebook