Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական կողմը Կութի ուղղությամբ կրակահերթեր է արձակել»․ Դավիթ Թորոսյան

23:36, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
«Ադրբեջանական կողմը Կութի ուղղությամբ կրակահերթեր է արձակել»․ Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կութի ուղղությամբ ադրբեջանական կողմը կարճատև կրակահերթեր է արձակել, այս պահի դրությամբ (ժամը 23:15) կրակոցներ չկան, իրավիճակը կայուն է»։

«Ազատագրում» շարժումն էլ տեղեկացնում է, որ նույն վայրում հակառակորդը փոխհրաձգություն է հրահրել․ «Կրակը չի դադարել։ Կրակի խտությունը բարձր չէ, հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան»,- նշվում է շարժման հաղորդագրության մեջ:

Աղբյուրը` Դավիթ Թորոսյան
5156 | 0
Facebook