Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անձրևը սելավներ է առաջացրել Դաղստանի լեռներում. կան անհետ կորածներ

20:24, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Անձրևը սելավներ է առաջացրել Դաղստանի լեռներում. կան անհետ կորածներ

Դաղստանում հորդառատ անձրևների պատճառով լեռներում սելավներ են առաջացել: Հորդ ցեխաջուրն իր ճանապարհին քշել-տարել է մարդկանց, ծառեր, մեքենաներ, շինություններ: Ներկա դրությամբ՝ անհետ կորած են համարվում մեքենաներից մեկում գտնվող մայրն ու երիտասարդ որդին, ինչպես նաև՝ կենդանիներ տեղափոխող բեռնատարի վարորդը: Հաղորդվում է նաև, որ Ղարադաղի կիրճում զբոսաշրջիկների խմբեր են արգելափակված մնացել լեռների վրա: Փրկարարներն, ընդհանուր առմամբ, տարհանել են 34 զբոսաշրջիկի, որոնց թվում՝ 10 երեխա:

2 զբոսաշրջիկ ևս համարվում է անհետ կորած, նրանց քշել-տարել է ցեխաջուրը:

6894 | 0
Facebook