Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան նշել է՝ որ դեպքում հակառուսական պատժամիջոցներ կկիրառի

19:30, կիրակի, 22 օգոստոսի, 2021 թ.
Գերմանիան նշել է՝ որ դեպքում հակառուսական պատժամիջոցներ կկիրառի

Գերմանիան կողմ կքվեարկի «Հյուսիսային հոսք-2» գազատարի պատճառով հակառուսական պատժամիջոցներին, եթե Մոսկվան գազատարն օգտագործի որպես զենք: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա հիշեցրել է Զելենսկուն, որ Գերմանիան լուրջ է վերաբերում այս առումով Ուկրաինայի մտահոգություններին:

Մերկելը շեշտել է, որ գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով պետք է շարունակվի նաև 2024-ից հետո: Այդ պայմանագրի պայմաններն արդեն պետք է քննարկվեն, իսկ Բեռլինը այդ հարցում կաջակցի Կիևին:

5883 | 0
Facebook