Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակոցներից հրդեհվել է շուրջ 3 հա խոտածածկ. կրակ է արձակվել հրշեջ ավտոմեքենայի ուղղությամբ

12:01, չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ.
Հակառակորդի կրակոցներից հրդեհվել է շուրջ 3 հա խոտածածկ. կրակ է արձակվել հրշեջ ավտոմեքենայի ուղղությամբ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին. հայտնում է Արցախի ՊՆ-ը:
     Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
     Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

4628 | 0
Facebook