Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թալիբան»-ը կհայտարարի «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին

22:18, կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ.
«Թալիբան»-ը կհայտարարի «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից, հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակվալան: Սահմանափակումները սահմանվում են «անկարգությունները կանխելու և Քաբուլի բնակիչների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»: Միրզակվալը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող նախագահական պալատից «Թալիբանը» շուտով կհայտարարի «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին, հաղորդել է AP-ն՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչներին: Երկիրն այդպես է կոչվել «Թալիբանի» կառավարության օրոք, որը վտարվել է ԱՄՆ-ի գլխավորած ուժերի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

9622 | 0
Facebook