Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը համաձայնել է, Արշակ Կարապետյանը` ոչ». Արայիկ Սարգսյան

14:12, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
«Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը համաձայնել է, Արշակ Կարապետյանը` ոչ». Արայիկ Սարգսյան

ՀՀ-ում Մակեդոնիայի նախկին պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանը յութուբյան էջում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցերին, հայտարարել է. «15 օր առաջ Փաշինյանին կանչել էին Մոսկվա, շատ կոշտ զրույց ունեցել հետը, պարտադրել ընդունել, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս, հրաժարվում է Արցախից, ճանաչում է Ադրբեջանը ներկայիս սահմաններով, տրամադրում է միջանցքներ ու ընդունում ՌԴ դոմինանտ դերակատարությունը ՀՀ-ում: Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, համաձայնության է եկել»: Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, Սարգսյանն ասել է. «Արշակը, իմ տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, Մոսկվայում չէր համաձայնել ռուսների պահանջներին, ու որպեսզի պարտադրեին ստորագրել, ՌԴ Գլխավոր շտաբի հրահանգով, ադրբեջանցիները հուլիսի 28-ին հարձակում գործեցին ՀՀ սահմաններին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը համաձայնել է, Արշակ Կարապետյանը` ոչ». Արայիկ Սարգսյան
11446 | 3
Facebook