Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

20:15, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի և զոհերի ու մարդկային զոհերի մասին հաղորդագրություններով։

Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների:
     Համանախագահները կրկին հայտարարում են հակամարտության համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ Համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին:
     Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել և համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը ՝ առանց նախապայմանների։

Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»,-նշված է հայտաարարության մեջ:

9392 | 0
Facebook