Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի մրցումներում 7-րդն է

13:12, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի մրցումներում 7-րդն է

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում այսօր մեր մարզիկներից առաջինը ելույթ ունեցավ Իզաբելլա Յայլյանը /59 կգ/:

Երկամարտում նա ցույց տվեց 205 կգ /95 կգ +110 կգ/ և զբաղեցրեց 7-րդ տեղը:

Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Սին Չուն Կուոն / Չինաստանի Տայպեյ/, Պոլինա Գուրևան /Թուրքմենիա/ և Միկիկո Անդոհը /Ճապոնիա/:

Հայաստանի ծանրամարտի երկրորդ պատվիրակ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ կբարձրանա օգոստոսի 3-ին:

4845 | 0
Facebook