Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը փոխում է դեսպաններին

15:30, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
Ալիևը փոխում է դեսպաններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի կարգադրություն է ստորագրել՝ Ռաշադ Էյնեդին օղլու Մամեդովին Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին, հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը:

Ալիևը նոր դեսպաններ է նշանակել նաև այլ երկրներում. Էլնուր Իխտիյար օղլու Սուլթանովը նշանակվել է Լատվիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան, Վաղիֆ Իսմայիլ օղլու Սադիգովը՝ Բելգիայում, Ֆուադ Էլդար օղլու Իսկենդերովը՝ Շվեյցարիայում, Անար Աբել օղլու Մագերամովն՝ Էստոնիայում։

4902 | 1
Facebook