Խնդրում ենք սպասել...

Համացանց

Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Արարատի մարզպետարան

14:36, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Արարատի մարզպետարան

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատի մարզպետարանը:

121407 | 1
Facebook