Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Արարատ Միրզոյանը

21:45, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Արարատ Միրզոյանը

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Արարատ Միրզոյանն ի վերջո համաձայնել է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է որոշել, որ Արարատ Միրզոյանը կնշանակվի Անվտանգության խորհրդրի քարտուղար:

Քիչ առաջ Միրզոյանն իր համաձայնությունը տվել է, իսկ մինչև այս հրաժարվում էր որևէ պաշտոնի նշանակվելուց:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն Միրզոյանը չէր ցանկացել ու որևէ պաշտոնի նշանակվելու համաձայնություն չէր տվել: Նախօրեին Արարատ Միրզոյանը հրաժարվել էր նաև պատգամավորական մանդատից ու քիչ առաջ հանաձայնել է նշանակվել ԱԽՔ պաշտոնում:

15299 | 4
Facebook