Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի Մարտունիում ականի վրա պայթած հայ տղամարդը կորցրել է ոտնաթաթը

20:42, երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
Արցախի Մարտունիում ականի վրա պայթած հայ տղամարդը կորցրել է ոտնաթաթը

Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա պայթած հայ տղամարդու վիճակը կայուն է։ Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Արմենիայի» աղբյուրը Ստեփանակերտից։

Միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել:

Դրանից հետո ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, ապա Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են:

Նա ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը։

Տղամարդը դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։

4375 | 0
Facebook