Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Աշխատող լուսաֆորի պայմաններում պարեկներին հանել են փողոց ու երթևեկություն են կարգավորում»․ Ա․ Թևանյան

16:36, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
«Աշխատող լուսաֆորի պայմաններում պարեկներին հանել են փողոց ու երթևեկություն են կարգավորում»․ Ա․ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսարաններն՝ ընդդեմ հացի ու պետության
     Քաղաքագիտական հայտնի կանոնների համաձայն՝ որքան շատանա ադրբեջանական զինվորների քանակը ՀՀ տարածքում, այնքան շատանալու են պարեկային ծառայության աշխատակիցները Երևանի կենտրոնում։
     Աշխատող լուսաֆորի պայմաններում պարեկային ծառայության աշխատակիցներին հանել են փողոց ու երթևեկություն են կարգավորում մայրաքաղաքի կենտրոնում։ Նպատակը ոչ թե երթևեկության կարգավորումն է, այլ տեսարանի ապահովումը։
     Դեռ հնուց է հայտնի, որ երբ հաց չկա ու չի սպասվում, ուստի պետք է տեսարաններ ապահովել։ Այդ տեսարաններն առավելևս պետք են պետական շահի հանձնումը քողածածկելու համար»։

| | |
2826 | 4
Facebook