Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոգեբանները նշել են ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառը

01:10, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
Հոգեբանները նշել են ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառը

Թել Ավիվի համալսարանի հոգեբաններն ամուսնական կյանքից դժգոհությունն անվանել են ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը, գրում է The Times Of Israel-ը:
     Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնությունից դժգոհությունը տղամարդկանց շրջանում կյանքի տևողության վրա իր ազդեցությամբ կարող է համեմատվել այնպիսի ռիսկային գործոնների հետ, ինչպիսիք են ծխելն ու ֆիզիկական ակտիվության բացակայությունը:
     Ուսումնասիրությունը հիմնված է 32 տարվա հետազոտությունների արդյունքում ձեռք բերված բժշկական տվյալների վրա։ Ուսումնասիրել են 10 000 իսրայելցի տղամարդկանց և նրանց մահացության դեպքերը:
     Իրենց ամուսնությունից դժգոհ տղամարդկանց շրջանում հետազոտության ընթացքում միջինը 19%-ով ավելի շատ մահացություն է գրանցվել, քան նրանց հասակակիցների, որոնք գոհ են եղել հարաբերություններից:
     Գիտնականները հայտարարել են, որ ամուսնությունից դժգոհությունը կարող է կանխատեսել մահվան վտանգը:
     «Այս ուսումնասիրությունը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ամուսնությունից գոհ լինելը և դրա ամրությունն արժանի են հանրային առողջապահության ինստիտուտների կողմից ներդրումների: Այն պետք է լինի նույն մակարդակով, ինչ ներդրումներ կատարվում են ծխելու դեմ պայքարի և ֆիզիկական վարժությունների խրախուսման համար»,-վստահ է մասնագետը։

10565 | 0
Facebook