Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչ այդ անհայտ ծեսի դրսևորում՝ հողի մեջ խրված տասնյակ դանակներ». Համլետ Պետրոսյան

00:35, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Մինչ այդ անհայտ ծեսի դրսևորում՝ հողի մեջ խրված տասնյակ դանակներ». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մրգաձորի խաչ: Խոտ: Սյունիք:
     Հին վանքի ավերակներ, վաղքրիստոնեական բեկորներ և 1700 թ. կառուցված միանավ սրահ: Դիրքն ուշագրավ՝ քարափի տակ, քարանձավային միջավայրում: Եվ տարօրինակ, գոնե ինձ մինչ այդ անհայտ ծեսի դրսևորում՝ հողի մեջ խրված տասնյակ դանակներ (հիմնականում եկեղեցու արևելյան խորանին դրսից կից քարանձավային հատվածում), որոնցով երևի մատաղն են մորթել: Եկեղեցու կառուցման արձանագրությունը, որ հրապարակել եմ հինգ տարի առաջ. «Ես պարոն Պ[ա]հաթուր պակս՝ որդ/[ի] պարոն մելիք Հախնազարին, որ եմք/ երկրէն Քաշթաղուց, ի գեղջէն Խանածա/խա. ես եւ մայր իմ Մահփարին շինել տվինք/ ս[ուր]բ եկեղեցիս ի փրկութի[ւն] հոգոյ: Թվ. :ՌՃԽԹ: (1700)»: Ու նման քանիի-քանի հուշարձաններ, որոնց մասին համարյա ոչինչ չգիտենք: Դրանք նույնիսկ նկարագրված չեն հավուր պատշաճի: Բայց այսօր դրանք մանրակրկիտ հետազոտության կարիքն ունենք: Ո՞վ պիտի անի՝ չգիտեմ»:

6158 | 1
Facebook