Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցների անդրադարձը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին

15:25, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցների անդրադարձը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսին:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ եթե իշխանությունները շարունակեն նույն ոճով աշխատել, խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ են սպասվում, նշում է ռուսական լրատվամիջոցը:

Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ նախկին նախագահը հայտնել է, որ ո՛չ «Հայաստան» դաշինքը, ո՛չ անձամբ ինքը դեռ վերջնական որոշում չեն կայացրել՝ հրաժարվել պատգամավորական մանդատից, թե ոչ: Դրա հետ մեկտեղ նա մեջբերել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքերն այն մասին, որ «պետք է պահպանել և ամրապնդել վերցրած խրամատները»:

Նշվում է նաև, որ Քոչարյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում շարունակում է մնալ իշխանությունը վերցնելու ծրագիրը:

10626 | 2
Facebook