Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՍԴ դիմող ուժերը մի կարևոր փաստ հաշվի չեն առնում». Քրիստ Հովսեփյան

01:05, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«ՍԴ դիմող ուժերը մի կարևոր փաստ հաշվի չեն առնում». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն քաղաքական ուժերը, որոնք չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են դիմեն Սահմանադրական դատարան, մի կարևոր փաստ հաշվի չեն առնում՝ իրենք գրեթե բոլոր ընտրական տեղամասերում ունեցել են վստահած անձինք, բայց ոչ մի վստահված անձ չի առարկել տեղամասային հանձնաժողովի աշխատանքը և ավելին, չի վիճարկել տեղամասային ընտրության արդյունքները նրանց տրված քաղվածքներում նրանք ստորագրել են և ակամա համաձայնություն են տվել, որ տեղամասերում ոչ մի խնդիր չի եղել։ Ես ուղղակի ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչ իրավական հիմք եք ներկայացնելու սահմանադրական դատարան»։

5499 | 1
Facebook