Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր Նիկոլն ու Ռոբերտը մեր ականջները ռմբահարում են իրենց սպանության եղանակի գովասանքներով». Վարուժան Ավետիսյան

16:25, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Այսօր Նիկոլն ու Ռոբերտը մեր ականջները ռմբահարում են իրենց սպանության եղանակի գովասանքներով». Վարուժան Ավետիսյան

«Ինչո՞ւ ենք մենք ինքնասպանության գնում, ինչի՞ համար, ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, որ հավասար ցեղասպան է Թուրքիայի հետ միասին: Ինչի՞ համար ենք կառչել: Քաղցր է՞ ցեղասպանի ձեռքը: Քաղցր է՞ ցեղասպանի սվինն ու սապոգը: Մենք այդքան ընկել ե՞նք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Այսօր Նիկոլն ու Ռոբերտը մեր ականջները ռմբահարում են իրենց սպանության եղանակի գովասանքներով:

Եթե դուք չեք ուզում, որ ընտրություններից հետո Հայաստանը թաղվի քաոսի մեջ և գնա դեպի սիրիականացում, այլ բռնի զարգացման ուղին, ուրեմն դուք ուղղակի պարտավոր եք ճիշտ ընտրություն կատարել»,- ասաց ԱԺԲ խորհրդի անդամը:

1777 | 0
Facebook