Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր». Ռ. Քոչարյան

13:50, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
«Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր». Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է Աբովյանի դիահերձարանի հատակին զինվորների՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ պահված կադրերին. «Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր։ Գիտե՞ք, պետություններ կան, որ մինչ օրս գնում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետքերով և մասունքներ են գտնում, բերում-ԴՆԹ նույնականացում են անում, ազգականներին գտնում, հետո զինվորական մեծարանքով հուղարկավորում։ Պետությունն իր զինվորականի նկատմամբ վերաբերմունք է ցուցաբերում։ Իսկ այստեղ ի՞նչ են անում։ Զինվորների մասունքները լցրել են մի տեղ, թե՝ սառնարան ենք սարքելու։ Յոթ ամիս սառնարան ե՞ք սարքում։ Հայաստանում ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու։ Այդ կադրերը նայելիս՝ ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ»։

4867 | 0
Facebook