Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին». Լավրով

16:40, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
«Ռուսաստանը պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին». Լավրով

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման և սահմանանշման հարցերում աջակցություն է առաջարկել։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմն այդ միջադեպից հետո հայտարարություններ էր տարածել՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը պետք է սահմանազատված լիներ։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք սկսել այդ աշխատանքները։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով»,- ասել է նա։

6345 | 0
Facebook