Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանը Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» հոգեզավակն է». Լևոն Զուրաբյան

12:20, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Փաշինյանը Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» հոգեզավակն է». Լևոն Զուրաբյան

«Հայակական քաղաքական դաշտում խորը արմատներ թողած մի ցնդաբանություն կա, թե Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և իբր իրականացվում է Տեր-Պետրոսյանի պլանը»,- այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարեց փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ դեպքերը ցույց են տալիս, որ Փաշինյանն իրականացրել է ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել:

«Փաշինյանն իրականացրեց հենց ոչմիթիզականների պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող: Այդ հողը նրանից և Հայաստանից գրավեցին ուժով՝ մեր հազարավոր զինվորների արյան գնով: Քանի որ Փաշինյանն իրականացրեց ոչմիթիզականների պլանը, ճիշտ կլիներ նրան համարել հենց նրաց՝ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» հոգեզավակը»,- հայտարարեց Զուրաբյանը:

4474 | 0
Facebook