Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում իմ դեմ քրգործ են հարուցել». Կարեն Հովհաննիսյան

09:36, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Ադրբեջանում իմ դեմ քրգործ են հարուցել». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում իմ դեմ քրգործ են հարուցել։ Սա, ըստ Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևի, ով նամակով տեղեկացրել է Նաիրի Հոխիկյանին, ում դեմ ևս քրգործ է հարուցվել։ Քրեական գործից անմասն չեն մնացել Արման Թաթոյանը և Սոֆյա Հովսեփյանը։

Տխրահռչակ ավագ մասնագետը մեր գործունեությունը որակավորել է որպես ֆաշիստական և 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հակասող։

Բաքվի քարոզչամեքենային Շիրազով պատասխանեմ․

Մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ․․․

Ավել ժամանակ չեմ ծախսում ձեզ պատասխանելու համար. ավելի կարևոր գործերով եմ զբաղված․․.»:

3754 | 0
Facebook