Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը բավականին մեծ հաջողություն արձանագրելու շանսեր ունի». Շարմազանով

23:24, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
«ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը բավականին մեծ հաջողություն արձանագրելու շանսեր ունի». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը բավականին մեծ հաջողություն արձանագրելու շանսեր ունի»: Այս մասին նա հայտարարել է «168 ժամ»-ի եթերում:

«Քաղաքական դաշտում կա՞ մի ուժ, որը սխալներ չի արել կամ մշտապես եղել է մեկ բևեռում: Մի բան ակնհայտ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջին պաշտոնյան էր, որը գիտակցեց, որ Հանրապետականը ճիշտ էր, Նիկոլը կամ նիկոլականները՝ սխալ, տեսավ այն մտահոգությունները, որոնք մենք հնչեցնում էինք 1.5 տարի շարունակ՝ կապված և՛ Արցախի, և՛ եկեղեցու, և՛ ավանդական արժեքների, և՛ բանակցային պրոցեսի, և՛ առհասարակ պետության առաջընթացի հետ, և ինքը իր հրաժարականի տեքստով արդեն ընդունեց, որ մեր պետությունն այս կապիտուլյանտի առաջնորդությամբ չի կարող լավ տեղ գնալ, հետևաբար՝ գիծը քաշված է, նա արդեն 1.5 տարի ընդդիմության ճամբարում է»,- ասել է Շարմազանովը:

Նա ասաց, որ դեռևս նախընտրական ցուցակները չեն քննարկվել, անգամ չեն որոշել, թե ինչ է լինելու դաշինքի անվանումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը բավականին մեծ հաջողություն արձանագրելու շանսեր ունի». Շարմազանով
2624 | 0
Facebook