Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկրի առաջին դեմքն այդպիսի ելույթ չի ունեցել, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց». Ռ. Քոչարյան

12:28, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Երկրի առաջին դեմքն այդպիսի ելույթ չի ունեցել, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց». Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռ. Քոչարյանի՝ աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը: «Մեր հասարակության մոտ ինձ համար երկու գործոն բացահայտվեց. չէի մտածում, որ մենք կարող ենք այդքան հանդուրժող լինել ստի ու ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Եթե սա շարունակվի, մեր հասարակությունը երբեք չի առողջանա: Երկրի առաջին դեմքն այդպիսի ելույթ չի ունեցել, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց, բայց էլի շարունակում է ունենալ մեծ թվով համակիրներ. սա նորմալ չէ»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի դառնա:

8931 | 0
Facebook