Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ»․ Ալիև

14:28, երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
«Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ»․ Ալիև

«Ադրբեջանը մտադիր է կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում»: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ:

«Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» ուղղությամբ, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային միացնող՝ Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մասը։ Այդ միջանցքը թույլ կտա ամրապնդել Ադրբեջանի դիրքը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի։ Ես հրավիրում եմ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանի գործընկեր երկրներին դիտարկելու տարածաշրջանային այս նախագծի ներուժը»,- հայտարարել է Ալիևը։

6625 | 0
Facebook