Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միտում է նկատվում Հայաստանը մասերի բաժանելու». Լիլիթ Մակունց

14:40, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Միտում է նկատվում Հայաստանը մասերի բաժանելու». Լիլիթ Մակունց

«Սյունիքի մարզում տեղի ունեցածը եթե ոմանք մեկնաբանում են որպես պարզապես քաղաքական ակցիա, ես կարծում եմ՝ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ըստ նրա՝ միտում է նկատվում Հայաստանը մասերի բաժանելու. «Ես չեմ կարող ասել՝ ովքեր են դրանք, որովհետև չգիտեմ: Բայց կողքից հետևելով իրադարձություններին և տեսնելով՝ ինչպիսի գործողություններ են ծավալվում, ունեմ նման տպավորություն, որ այդ ամենն ուղղորդված է: Ես չեմ կարող հնչեցնել անուններ, որովհետև չգիտեմ»,- հայտարարեց նա:

Հարցին, թե արդյոք իշխանությո՞ւնը չէ ժողովրդին և Հայաստանը մասերի բաժանողը, Մակունցը պատասխանեց. «Ո՛չ, համաձայն չեմ, որովհետև մեր գործողություններով չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը, ընդհակառակը: Դա է պատճառը, որ 2018-ի մայիսից եղել են հայտարարությունններ և գործողություններ, որոնք միտված են եղել հնարավորություն տալու դաշտում բոլորին ինքնադրսևորվելու»:

5483 | 0
Facebook