Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»

09:20, երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ.
Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.7 տոկոսով նվազել են: Փոխարենը խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-փետրվարին խոզի մսի արտադրության ծավալները ավելացել են 0.2 տոկոսով, ոչխարինը՝ նույնպես 0.2 տոկոսով: Փոխարենը պակասել են թռչնամսի արտադրության ծավալները 1.8 տոկոսով: Հայաստանում այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 1 մլն 857 հազար 500 տոննա թռչնամիս:

Թռչնաբույծների խոսքերով՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020-ի սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, այս տարվա երկու ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկայում գրանցվել է 8.4 տոկոս գնաճ: Ընդ որում, բարձրացել է և ներկրված, և արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ ներկրված թռչնամսի թանկացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, իսկ տեղական հավի միսը թանկացել է, որովհետև միաժամանակ բարձրացել են և ներմուծվող կերի գինը, և գազի, էլեկտրաէներգիայի սակագները:

Մանրամասները՝ թերթի համարում:

3710 | 0
Facebook