Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը 2-րդ անգամ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

16:32, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Պուտինը 2-րդ անգամ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2-րդ չափաբաժինն է ստացել, փոխանցում է РИА Новости-ն։ «Այս դահլիճ մտնելուց առաջ ես 2-րդ պատվաստումն եմ ստացել։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Նույնիսկ ոչ թե հուսով եմ, այլ վստահ եմ»,- ասել է Պուտինը Ռուսաստանի աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նիստում։

Երկրի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ համավարակը շուտով կնահանջի, այդ թվում՝ պատվաստումների շնորհիվ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին ներարկումից հետո ոչ մի կողմնակի ազդեցություն չի ունեցել:

4095 | 0
Facebook