Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապագայում ի հայտ են գալու թուրքական կողմնորոշման, թրքասեր ազգայնական հոսանքներ». Կարպիս Փաշոյան

00:08, չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
«Ապագայում ի հայտ են գալու թուրքական կողմնորոշման, թրքասեր ազգայնական հոսանքներ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագայում ի հայտ են գալու թուրքական կողմնորոշման, թրքասեր ազգայնական հոսանքներ, որոնք իրենց պայքարի առաջնային թիրախն են հռչակելու Ռուսաստանի դեմ պայքարը։ Այսինքն, ավանդական թուրքատյաց ազգայնականության հետ միասին առաջնային պլան է մղվելու ռուսատյաց ազգայնականությունը, որի նպատակն է Թուրքիային մասնակից դարձնել Հայաստանի անվտանգության համակարգի ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանին պոկել Ռուսաստանից։
     Սա իհարկե չափազանց վտանգավոր հեռանկար է և կարող է կործանարար հետևանքների հանգեցնել, հատկապես, երբ իշխանության մատը խառն է այս ամենի մեջ»։

2568 | 0
Facebook