Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել». Շուշան Պետրոսյան

00:30, շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ.
«էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել». Շուշան Պետրոսյան

24TV-ի եթերում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն անդրադարձել է իր և Արմեն Աշոտյանի ստեղծած երգին։ Ըստ երգչուհու՝ այն պոկելու է բոլոր սպիները և ցավ է տալու։ Իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմին անդրադառնալով՝ երգչուհին նշեց․«Ապրում էինք հաղթանակի թմբիրի մեջ․ Ապրիլյանը բոթ էր, որ բոլորիս արթնացրեց»։

«Մենք տեսել ենք երկու հաղթանակ՝ 94-ը և Ապրիլյանը, մեզ համար անհասկանալի է այս կապիտուլյացիան։ Երբեք չեմ ամաչել, իմ երկրին տվել եմ միայն սեր և պատիվ՝ աշխարհի լավագույն բեմերում երգելով, հիմա ամաչում եմ մեր զոհերի և նրանց անունների առաջ։ Էրեխեքին էդ հողերով հանձնեցին, էդ հողերը լիքն են մեր էրեխեքով, դա չի ներվելու։ Արցախի մասնատման հետ, մեր զոհերի հետ հաշտվողները թող գնան գրողի ծոցը։ Երկնային բանակ է ստեղծվել, շատ հզոր․ Կոմանդոսն էլ միացավ։ Երկիր ենք կորցնում, ինչպես փայլուն սերունդ ենք կորցրել, 10 հազարից ավելին խեղված է։ Ճշմարտությունից չեք փախչելու, անաստվածնե՛ր։ էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել։ Գերագույն խնդիրը երկրի ազատագրումն է էս ոչ հայերից, թուրքի բարեկամներից։ Արթնացե՛ք, ժողովու՛րդ, երկիր չսիրող տզրուկները չեն կարող որոշել երկրի կարգավիճակը»,- ասել է երգչուհին։
     Մանրամասները` տեսանյութում

Ապրում էինք հաղթանակի թմբիրի մեջ․ Ապրիլյանը բոթ էր, որ բոլորիս արթնացրեց․ Շուշան Պետրոսյան
4634 | 3
Facebook