Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարուքյանը հիշեց, թե ինչպես Ծառուկյանն ասաց՝ ես քո կլասիկ ցավը տանեմ

00:08, շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ.
Մարուքյանը հիշեց, թե ինչպես Ծառուկյանն ասաց՝ ես քո կլասիկ ցավը տանեմ

«Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ ես ձեր կլասիկ ցավը տանեմ»,- այսօր՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հազար ու մի հարց» հաղորդաշարի ժամանակ, դիմելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին, հարցրեց փոքրիկներից մեկը։
     «Ճիշտն ասած՝ երևի Գագիկ Ծառուկյանին պետք է հրավիրեք ձեր հարցերին պատասխանի»,- նկատեց Մարուքյանը։
     «Ես Ծառուկյանին ասում էի, որ դուք գործարար եք, ինչո՞ւ եք շարունակում լինել քաղաքականության մեջ այս հեղափոխությունից հետո և նա ինձ ասեց՝ բա դու ի՞նչ ես արել, է՛։ Ես ասեցի՝ ես կլասիկ պատգամավոր եմ՝ նկատի ունենալով դասական քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդ եմ և գործարարությամբ նաև չեմ զբաղվում, ու նա էդ պահին ասաց՝ ա՛, ես քո կլասիկ ցավը տանեմ»,- հիշեց Մարուքյանը՝ նշելով, որ դա այդպես դարձավ թևավոր խոսք։

4189 | 0
Facebook