Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում գյուղ է այրվում

21:54, չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ.
Թուրքիայում գյուղ է այրվում

Թուրքիայի Արդվին նահանգի Դերեիչի գյուղի փայտե տներից մեկում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է ողջ գյուղով մեկ: Գյուղի 170 տներից 50-ը այրվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, հրդեհը մարելու նպատակով կանչվել է նաև ուղղաթիռ:
     Դերեիչիի գյուղապետ Սաբրի Դուրմանը նշել է, որ տեղի ունեցողն իսկական ողբերգություն է գյուղի համար: Նա հայտնել է, որ հրշեջ ջոկատները փորձում են ոչ միայն մարել կրակը, այլև թույլ չտալ, որպեսզի այն տարածվի մյուս տների վրա ևս:

Ներքին գործերի փոխնախարար Իսմաիլ Չաթաքլըն հայտնել է, որ այս պահի դրությամբ մարդկային կորուստներ չկան:

Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը:

7561 | 1
Facebook