Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի կոչին

18:15, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի կոչին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին, ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։

Այս մասին նշվում է խմբակցության հայտարարության մեջ։

«Սիրելի երևանցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»,- նշել են ավագանու անդամները։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին՝ ժամը 18։30-ին, քաղաքացիներին հրավիրել է Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի:

3630 | 1
Facebook