Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ամենացուրտ գիշերն է գրանցվել

12:10, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
Մոսկվայում ամենացուրտ գիշերն է գրանցվել

Մոսկվայում փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերն ամենացուրտն է եղել ձմռան սկզբից: Այդ մասին հաղորդել է «Метеоновости» կայքը: Օդի ջերմաստիճանը մինուս 24 աստիճանիցից ցածր է եղել:
     «Առավոտյան ժամը 7-ին օդի ջերմաստիճանը նվազել է մինչև մինուս 24,1 աստիճան: Դա նշանակում է, որ անցած գիշերը մայրաքաղաքում ամենացուրտն է եղել այս ձմռան ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
     Նշվում է, որ նախորդ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 18-ին՝ մինուս 23,6 աստիճան:

5787 | 0
Facebook