Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բուհում գնահատվում է ոչ թե կրթությունը, այլ՝ զոռբայությունը»․ Դավիթ Պետրոսյան

16:25, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
«Բուհում գնահատվում է ոչ թե կրթությունը, այլ՝ զոռբայությունը»․ Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ բուհերում և բանակում առկա խնդիրներին․ «Տարիների անփութության, էգոիզմի, ներխմբային շահերի սպասարկման, կոռուպցիայի, «պակազուխայի» համար շատ ծանր ենք վճարել, ու վճարել են մարդիկ, ովքեր դրանում մեղավոր չեն եղել»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ եթե բյուջեն ավելանա, կառավարման խորհրդում փոփոխություններ տեղի ունենան, միևնույն է, միայն դրանով Հայաստանում ոչինչ չի փոխվի․ «Չի փոխվի, որովհետև կան մարդիկ, որ չեն պատժվել իրենց արածների կամ չարածների համար։ Բուհերը մինչև հեղափոխությունը սպասարկել են կոնկրետ շահերի, դրա համար բուհը չի զարգացել։ Բուհում գնահատվում ա ոչ թե կրթությունը, այլ՝ զոռբայությունը։ Այդ յախշի հասկացությունը որ բուհերում կա, դա կա նաև բանակում․ պատահական չէ, որ բանակում մենակ լավ կռվում էին այն սպաները, որոնք ունեին կրթություն։ Այս պատերազմը ցույց տվեց, որ այս ամբողջ կեղծ արժեհամակարգը որ մենք ստեղծել ենք, այսպես մենք պատասխան տվեցինք դրա համար։ Ու նույնը կա մեր ամբողջ կյանքում՝ «դոձիկ», «դուխով», «զոռբա»․ բուհերն ու բանակը սրա ամենավառ ցուցիչներն են․ դրա համար էլ հենց բուհերն ու բանակը պարտվեցին։ Հիմա պիտի հստակ գնահատական տրվի այս ամենին, եթե չտրվի՝ նույն կերպ շարունակվելու ա, ուզում ա բյուջեն շատանա, կամ տարբեր փոփոխություններ լինեն»,- ասաց նա։

3504 | 0
Facebook