Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.

Համացանց

«Ինձ համար անհանգստացնողն արտահերթ ընտրություններին պետության անպատրաստ վիճակն է»․ Արման Բաբաջանյան

17:10, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«Ինձ համար անհանգստացնողն արտահերթ ընտրություններին պետության անպատրաստ վիճակն է»․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներից դիմում են իմանալու իմ վերաբերմունքը հարցի վերաբերյալ, պատասխանում եմ․
     Շաբաթներ առաջ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինքս եմ առաջարկել, որ արտահերթ ընտրություններ իրագործելու համար խոչընդոտները օրինական՝ այդ թվում սահմանադրական փոփոխությունների ճանապարհով հաղթահարելու ուղիներ է պետք գտնել։
     Ինձ այս պահին անհանգստացնողը ավելի շատ արտահերթ ընտրություններին պետության անպատրաստ վիճակն է։ Բացի Ընտրական օրենսգրքից բազմաթիվ օրենսդրական հիմնարար փոփոխությունների փաթեթներ պետք է ընդունվեն ընտրություններից առաջ, որոնք ընտրություններում կպաշտպանեն ժողովրդի քվեն և կամարտահայտությունը։
     Պետական հեղաշրջման փորձ հիշեցնող վարչապետի հրաժարականի տեխնիկապես գրեթե անիրագործելի պահանջի ձախողումից հետո, կարծում եմ, այդ պահանջը ձևակերպած քաղաքական ուժերը պետք է իրենք արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջ ձևակերպեն։
     Հայաստանում պարադոքսալ իրավիճակ է՝ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը դեմ են հանդես գալիս արտահերթ ընտրություններին, փոխարենն ինքը՝ իշխանությունը փորձում է արտահերթի հասնելու իրավական ուղիներ գտնել։ Եթե գործող կարգավորումներով խորհրդարանի բոլոր խմբակցությունների և անկախ պատգամավորների հետ արտահերթի հասնելու համախոհության հնարավոր լինի հասնել, ոչ մի սահմանադրական փոփոխության կարիք չի լինի։
     Այս հարցում շատ էական է բոլոր, անխտիր բոլոր քաղաքական ուժերի պատասխանատվությունը երկրի, պետության առջև»։

| | |
1308 | 0
Facebook