Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Նավալնիի գործով նոր հարցում է ուղարկել Գերմանիա

17:15, հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
Ռուսաստանը Նավալնիի գործով նոր հարցում է ուղարկել Գերմանիա

ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Նավալնիի գործով» նոր հարցում է ուղարկել Գերմանիա։

«Քանի որ ռուսական քննչական մարմնի միջնորդությունների մեծ մասը մերժվել են, իսկ Նավալնիի և նրա կնոջ ցուցմունքների փոխանցված արձանագրությունները ոչ բովանդակային են եղել, Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը դա գնահատել է որպես իրավական օգնության վերաբերյալ ռուսական հարցումների ամբողջական չկատարում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը Գերմանիային մեղադրել է «տեղի ունեցածի իրական հանգամանքները թաքցնելու» մեջ:

3265 | 0
Facebook