Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում թռչնագրիպի բռնկումը ռեկորդային է համարվել

20:30, երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Ճապոնիայում թռչնագրիպի բռնկումը ռեկորդային է համարվել

Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Կացունոբու Կատոն նկարագրել է 2021-ի ձմռանը երկրում թռչնագրիպի համաճարակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
     Նա նշել է, որ բռնկումը ռեկորդային չափերի է հասել ինչպես վարակման դեպքերի, այնպես էլ ոչնչացված թռչունների քանակով:
     Նրա խոսքով՝ 2020 թ-ի նոյեմբերից, երբ գրիպի առաջին դեպքերն են հայտնաբերվել Կագավա պրեֆեկտուրայում, Ճապոնիայի տարածքում հիվանդությունը հայտնաբերվել է 15 պրեֆեկտուրայի 36 թռչնաֆաբրիկայում:
     Կատոն նշել է, որ այդ ընթացքում ոչնչացվել է 6,04 մլն հավ:

5026 | 0
Facebook