Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

20:30, երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ես Շուշան հայտարարում եմ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, Շուշան արժանի է դրան»,- ասել է Ալիևը մշակույթի նախարարի հետ տեսակապով հանդիպման ժամանակ։

Ալիևն ասել է, որ Մշակույթի նախարարության հիմնական խնդիրներից մեկը կրոնական և պատմական հուշարձանների վերականգնումն է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այդ թվում՝ Շուշայում:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ հանդիպմանն Ալիևը հայտնել է, որ Արցախի Ֆիզուլի քաղաքում կկառուցվի միջազգային օդանավակայան։

9433 | 2
Facebook