Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը հրամայել է միջազգային օդանավակայան կառուցել Արցախում

19:35, երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
Ալիևը հրամայել է միջազգային օդանավակայան կառուցել Արցախում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ իր պատվերով տարեսկզբին Արցախի Ֆիզուլի քաղաքում կկառուցվի միջազգային օդանավակայան․ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իմ հանձնարարությամբ Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան: Պատվերն արդեն տրված է, տեղերն այժմ ընտրվում են: Տարածքը մաքրելու համար աշխատանքներ են տարվելու: Ես հանձնարարական եմ տվել, որ այս տարի գոնե թռիչքուղիները պատրաստ լինեն»,- ասել է Ալիևը՝ երեքշաբթի օրը տեսաձևաչափով ընդունելով երկրի մշակույթի նոր նախարար Անար Քերիմովին

Նրա խոսքով՝ «Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը թույլ կտա արտասահմանցի հյուրերին հրավիրել Շուշա քաղաք»:

9085 | 0
Facebook