Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Վարչապետը՝ Սյունիքի սահմանների անվտանգության մասին

19:35, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Վարչապետը՝ Սյունիքի սահմանների անվտանգության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանների վերաբերյալ առկա տարաձայնություններին:

«Ինչո՞ւ պետությունը կանգնած չէ. այն գյուղացիների կողքին, ովքեր հսկում են Սյունիքի սահմանները»,- հարցրեց հարցազրուցավարը:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Պետությունը նրանց թիկունքին, բանակային կորպուսի հրամատանատարը և բանակի ներկայացուցիչները անընդհատ այնտեղ ներկա են: Ամբողջ պրոցեսը կառավարվում և ղեկավարվում է ԶՈՒ-ի, ԳՇ-ի կողմից: Իհարկե, եղել են այդպիսի դրվագներ, երբ հաղորդակցում է տեղի ունեցել ՏԻՄ-երը նույնպես իշխանության ներկայացուցիչներ են և ոչ մի տարօրինակ բան չկա, նրանք նույնպես կարող են լինել խորհրդակցության մեջ»:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Սյունիքում կան բավարար ուժեր, որպեսզի իրականացվեն սահմանների պաշտպանությունը, Փաշինյանը պատասխանեց. «Սյունիքի մարզում մենք պետք է իրականացնենք սահմանների ճշգրտում: Ես ուզում եմ մեր խնդիրը ձևակերպել, թե որն է այս պատմության մեջ մեջ խնդիրը: Կարևոր խնդիր է ՀՀ-ի ԱՀ-ի շուրջ կայունություն ապահովելը: Այո, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց ամեն ինչ արվում է, որ իրավիճակն ապակայունանա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ կայուն լինի իրավիճակը»:

10818 | 0
Facebook