Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նորանշանակ նախարարին չի գոհացրել Արայիկ Հարությունյանի աշխատանքը. «Ժողովուրդ»

08:50, ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ.
Նորանշանակ նախարարին չի գոհացրել Արայիկ Հարությունյանի աշխատանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մի քանի օր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարն իմքայլականներին ասել է, որ ինքն իր աշխատանքը սկսելու է իր կետից ու այն գիծը, որը տարել է նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իրեն չի գոհացնում։

Մասնավորապես, նախարարը նշել է, որ Հարությունյանը «Հայ գրականության» դասագրքից երբ հեռացրել է «հայ» բառը, ինքը պատրաստվում է վերականգնել: Նա նաև հայտնել է, որ կրթության հայտնի չափորոշիչները վերանայելու է։ Դումանյանի այդ խոսքերը միանշանակ չեն ընդունվել խմբակցության որոշ պատգամավորների կողմից, սակայն նախարարն անդրդվելի է մնացել:

Մանրամասները` թերթի համարում:

5238 | 1
Facebook