Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իմքայլականների հանդիպումը «դրայվոտ» նախարարի հետ. «Ժողովուրդ»

08:55, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
Իմքայլականների հանդիպումը «դրայվոտ» նախարարի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը նախաձեռնել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցությունը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ տարբեր հարցերի միջոցով նորանշանակ նախարարներից պարզել, թե վերջիններն ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը պատերազմից հետո այս ծանր իրավիճակում:
     Իմքայլականները նախարար Քերոբյանին նախ հարցեր են ուղղել, թե ինչպես է վերջինի պատկերացնում բիզնես ոլորտում հարցերի լուծումները, ներդրումների հարցը Հայաստանում, ինչպես նաև էկոնոմիկայում առկա խնդիրների լուծումը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Քերոբյանից իմքայլականները լավ տպավորություն են ստացել, անգամ միմյանց ասել են, թե «դրայվոտ» նախարար էր երևում, ու, կարելի է ասել, մեծ հույսեր են կապում բիզնեսմեն Քերոբյանի հետ»:

Մանրամասները` թերթի համարում:

5744 | 1
Facebook